Փաշինյանը ներկայացրեց, թե որ դեպքում կարող են թոշակները բարձրանալ
![]() «Թոշակները կարող են բարձրանալ, եթե թոշակառուներից կրկնակի չափով ավել մարդ աշխատի»,-ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, որոնց թոշակ է տրվում ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդկանց շնորհիվ։ «Մենք տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս։ Ասում ենք դու աշխատունակ ես, բայց ոչինչ, մենք քեզ նպաստ կտանք, քո առողջապահության հարցերը կկարգավորենք։ Սա ապապետական մոտեցում է։ Չաշխատող մարդուն մենք ինչո՞ւ ենք փող տալիս», - ասաց վարչապետը։ «Երեկ շատ խոսվեց պարգևավճարներից, աշխատավարձերից։ Ֆինանսների նախարարին ասեցի տուր տվյալները, թե աշխատավարձերի ու թոշակների հաշվին էդ ինչքա՞ն աշխատավարձ ա ստանում պետական մարմինը։ Կառավարության սոցիալ-տնտեսական բլոգը վերցրեցինք՝ հանելով ուժային կառույցներին։ Եվ եթե հիմա կտրենք ամբողջ աշխատավարձերն ու պարգևավճարները, ավտոների սպասարկման ծախսն էլ հետը, դնենք թոշակի վրա, այն կավելանա 9000 դրամով»,-ասաց Փաշինյանը՝ այն համարելով անիրական, քանի որ նման պարագայում կլուծարվեն պետական կառույցները և չի լինի բյուջե։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
