Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

«Չեմ զարմանա, եթե Շիրակի մարզպետը «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվի». Մհեր Մելքոնյան

56
Երեկ, 12:30
«Չեմ զարմանա, եթե Շիրակի մարզպետը «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվի». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Շիրակի մարզի բնակիչների համար երկու «անկյունաքարային» իրադարձություններ տեղի ունեցան:
Շիրակի մարզպետը հայրենանվեր գործունեության համար Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվոգրի արժանացավ, իսկ ԱԺ Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավորն իրեն յուրահատուկ ոճով ՀՀ վարչապետին հարցնում էր՝ թե Գյումրին այս տարի տոնածառ ունենալո՞ւ է, թե՞՝ ոչ:
Չեմ զարմանա, եթե մի քանի օրից Շիրակի մարզպետը ռազմական կարևոր առաջադրանքի կատարման համար «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվի, իսկ շիրակցի ՔՊ-ական երեսփոխանն այս անգամ էլ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ փորձի մարզի բնակիչների Ամանորյա սեղանի խոզի բդի հարցի լուծել:
Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է...»:

Աղբյուրը`   Մհեր Մելքոնյան