Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

««Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է»․ Նիկոլ Փաշինյան

53
Երեկ, 13:00
««Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է»․ Նիկոլ Փաշինյան

Աժ-ում Փաշինյանը անդրադարձավ ընդդիմադիրների այն կարծիքներին, թե հերոսությունը սահման պահելն է, հերոսը՝ կամավորը․ «Սկզբունքորեն այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելը ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելը ինքնին ապապետական ընկալման հետևանք է։ Եթե խոսքը «Կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում ու այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի։ Այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ․ «Բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ ՀՀ պետական բյուջեից շոշափելի վարձատրություն է ստանում կամավորության համար»,- ասաց նա։

««Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է»․ Նիկոլ Փաշինյան