Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.

«Աշխարհի առաջնորդները վախենում են․ այն, ինչ կարող են ասել Ադրբեջանում, հնարավոր է պատժվի». Գրետա Թունբերգ

63
Երեկ, 16:18
«Աշխարհի առաջնորդները վախենում են․ այն, ինչ կարող են ասել Ադրբեջանում, հնարավոր է պատժվի». Գրետա Թունբերգ

«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովի ժամանակ հարց ուղղվեց շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին. «COP29-ում դեռ ոչ մի ելույթ չենք լսել հայերի և Ադրբեջանի հանցագործությունների մասին. կարծում եք՝ ինչո՞ւ է լուռ միջազգային հանրությունը»: Էկո-ակտիվիստը պատասխանեց. «Այն փաստը, որ COP29-ը Ադրբեջանում է իրականացվում, այնքան տարբեր մարտահրավերներ է նետում: Աշխարհի առաջնորդները, որոնք Ադրբեջանում են, վախենում են՝ այն ինչ կարող են ասել, հնարավոր է պատժվի: Այնտեղ եղած պայմանները այնքան անորոշ են, որ նրանք ի՞նչ իմանան, թե ի՞նչ կլինի իրենց հետ: Ալիևի ռեժիմը ակտիվորեն լռեցնում է այն բոլոր ձայները, որոնք բարձրաձայնում են այս թեմաները»:

«Աշխարհի առաջնորդները վախենում են՝ այն, ինչ կարող են ասել Ադրբեջանում, հնարավոր է պատժվի». Գրետա Թունբերգ