«Մարդիկ ենթարկվում էին տառապանքների, իսկ աշխարհից ընդամենը հայտարարություններ էինք ստանում». Գեղամ Ստեփանյան
«Հիմա վերհիշելով, նորից վերապրելով Արցախում տեղի ունեցածը, զարմանք է առաջանում, թե ինչպե՞ս մարդ արարածը կարող էր անցնել այդ ամեն ինչի միջով, և ինչպե՞ս կարող է աշխարհի հանրությունը ուղղակի սնանկ, ոչինչ չասող հայտարարություններով այդ ամեն ինչին արձագանքնել՝ առանց կոնկրետ գործողությունների»,- «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Նա ընդգծեց, որ «աշխարհի աչքի առաջ 120 հազար անձ ամենօրյա ռեժիմով ենթարկվում էին տառապանքների՝ թերսնուցում, սովամահություն, դեղորայքային դեֆիցիտ, իսկ աշխարհից ընդամենը ստանում էինք հայտարարություններ»: Գեղամ Ստեփանյանը նշեց, որ աննկարագրելի ջանքեր էր պահանջվում, որպեսզի կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրեին, որ հրապարակային հայտարարությամբ հանդես գա՝ իրավիճակի մասին օբեկտիվ տեղեկատվություն ներկայացնելու: «Եթե անգամ հումանիտար կազմակերպությանը պետք է խնդրես, որ հայտարարությամբ հանդես գա, ուրեմն ինչ-որ բան սխալ է գնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգում».-ասաց Ստեփանյանը: |
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4208:36«Նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը». Արմեն Հովասափյան
7503:12«Մեր մեջ արմատանում են սովորություններ, որոնք քրիստոնեավայել չեն». Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
9402:12«Անկախ Հայաստանում ինչպե՞ս կդասակարգեին դավաճաններին». Ստեփան Դանիելյան
9201:06«Պարզվեց՝ պետությունը ունի հույժ կարևոր մեկ հարց՝ արագաչափերի հարցը». Արմեն Դուլյան
88Երեկ, 23:54«Անտեղյակ լինելու համար ավելի քան 57 միլիոն դրամով պարգևատրվել եք». Ոկան Սարգսյան
98Երեկ, 23:48