«ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել». ԱԳՆ
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի փոխում կազմակերպության վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել»,-այդ մասին իրեն ուղղված հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ, քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման հարցեր՝ շեշտը դնելով նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի, ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի և ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի նախապատրաստման և կազմակերպման վրա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը» և հավելել, որ կազմակերպության անդամ երկու երկրներ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ օգնել են Ադրբեջանին։ |
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով բողոքը»․ փաստաբան Անդրանիկ Մանուկյան
1609:36ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
2109:30Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
2509:24ՔՊ-ականները բյուջեի քննարկումը վերածել են վարչապետին քծնելու արարողության․ «Հրապարակ»
2509:18«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
2509:12Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը. «Ժողովուրդ»
2409:06