Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը բացահայտել է՝ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում»․ Կարեն Վրթանեսյան

86
Երեկ, 22:42
«Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը բացահայտել է՝ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը երեկ կարևոր բացահայտում է արել.

«Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։

Այսպիսի հանձնաժողովի գոյության մասին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից որևէ հայտարարություն չեմ տեսել։

Փաստորեն, ամերիկյան դեսպանը բացահայտել է, որ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում։

Հանձնաժողով բառը՝ «հանձնելու ժողով» իմաստով։

Կարող ենք ենթադրել, որ խոսքը նախևառաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու և Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։

Բնականաբար, Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության հաշվին»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան