Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«COP 29-ին մասնակցող երկրների ներկայացուցիչներից որևիցե մեկը չի անդրադառնում հայ գերիների խնդրին»․ Մանե Թանդիլյան

86
Երեկ, 22:18
«COP 29-ին մասնակցող երկրների ներկայացուցիչներից որևիցե մեկը չի անդրադառնում հայ գերիների խնդրին»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բաքվում անցկացվող COP 29 գագաթնաժողովին մասնակցում են հարյուրից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում են նաև երկրի ղեկավարներ։ Միջազգային կարևորություն ունեցող միջոցառումից մի քանի հարյուր մետր այն կողմ բանտարկված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
Որևիցե մեկը չի անդրադառնում այդ հարցին, որևիցե մեկը չի բոյկոտում միջոցառումը՝ հանուն մարդու իրավունքների, հանուն արդարության։
Ցավոք, ժամանակակից աշխարհում միջազգային հարաբերություններում պետությունների շահերը, անձնական շահերը շատ հաճախ գերակայում են մարդու իրավունքներին, համամարդկային արժեքներին։
Միջազգային ասպարեզում մեր խնդիրների շուրջ համախոհներ կարող ենք գտնել բացառապես մեր՝ որպես պետություն, հզորության դեպքում։ Հակառակ պարագայում շարունակվելու են արդարության սպասումները և դրա չլինելու հիասթափությունները»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան