Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Դպրոցական միջոցառումները վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների»․ Ժաննա Անդրեասյան

83
Երեկ, 20:42
«Դպրոցական միջոցառումները վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների»․ Ժաննա Անդրեասյան

«Որևէ մեկիս համար գաղտնիք չի, որ իրականում դպրոցական միջոցառումները լավագույն միջոցառումները չեն: Մենք պետք է շատ լուրջ հարց տանք ինքներս մեզ, թե ո՞րն է դպրոցական տարբեր միջոցառումների նպատակը»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի դիտարկմամբ՝ այդ միջոցառումները վաղուց վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների։

«Վերջին զանգի պատրաստի սցենարներ են գնվում, և որևէ բեմից որևէ երեխա սեփական խոսք չի ասում:

Դպրոցական բեմը պետք է լինի երեխաների ստեղծագործելու և ինքնարտահայտվելու տեղը, և մեր փոփոխությունները միտված են դրան: Մենք ամեն կերպ ինքներս խրախուսելու ենք, որպեսզի դպրոցները տան հարթակ երեխաներին, և դադարեն խոսել երեխաների փոխարեն»- հավելեց ԿԳՄՍ նախարարը։

«Դպրոցական միջոցառումները վերածվել են քաղքենի միջավայրերի, բիզնես գործընթացների»․ Ժաննա Անդրեասյան