Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին չի պարունակվում»․ Նիկոլ Փաշինյան

86
Երեկ, 19:30
«Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին չի պարունակվում»․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ-ի մասին: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի չի պարունակվում: Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի ըստ ընդունող սուբյեկտների հստակ աստիճանակարգային տարբերություն. այսինքն, եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից»,- նշեց Փաշինյանը:

«Սահմանադրության տեքստում որևէ դրույթ ԼՂ-ի մասին չի պարունակվում»․ Նիկոլ Փաշինյան