Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Որոշել են ուղղակի վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, ՀՀ-ին»․ Նիկոլ Փաշինյան

88
Երեկ, 19:06
«Որոշել են ուղղակի վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, ՀՀ-ին»․ Նիկոլ Փաշինյան

«Այն, ինչ որ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսևորում է, այսօր Գյումրիում նույնիսկ գործող քաղաքապետի պաշտոնակատար չկա»,- այս մասին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդար ու ազատ ընտրություններով մարդիկ մանդատ են ստացել ու քաղաքը կառավարելու հայտ են ներկայացրել, ու հիմա իրենց քայլերով ճգնաժամ են ստեղծել Գյումրիում, կողքից էլ շահարկումներ են գնում, թե իշխանությունն է ճնշել, իշխանությունն է ստիպել, իշխանությունը ո՛չ ճնշել է, ո՛չ ստիպել։ Այդ մարդիկ որոշել են ուղղակի վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, ՀՀ-ին։ Կարելի է նաև հեռանալ, բայց կարող եք դա անել այնպես, որ, օրինակ, աղբահանության հետ կապված պրոբլեմ չառաջանա»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հայտարարությունները, թե իշխանությունները ճնշել են և իրենք իրենց մանդատները վայր են դրել, կատարյալ սուտ է։

«Գյումրիում տեղի ունեցածը քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսևորում է»․ Նիկոլ Փաշինյան