Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու առնվազն առաջիկա քսան տարում». Անի Սամսոնյան

82
Երեկ, 17:12
«Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու առնվազն առաջիկա քսան տարում». Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդարադատության միջազգային դատարանի 2024 թ․ նոյեմբերի 12-ի վճիռները, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները։
Սա նախ և առաջ լուրջ ազդակ է Հայաստանի իշխանությունների համար, որ հանկարծ փորձ չանեն նշաձողեր իջեցնել այն տիրույթում, որտեղ Հայաստանը կարող է բանակցային կրեդիտներ հավաքել ընդդեմ Ադրբեջանի։
Արցախի հարցը փակված չէ արցախահայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և սա պետք է մշտապես բաց վերք մնա Ադրբեջանի համար, քանզի այն խաղաղությունը, որ մենք ենք պատկերացնում Ադրբեջանի հետ, չի լինելու առնվազն առաջիկա քսան տարում, եթե նույնիսկ ինչ-որ թուղթ ստորագրվի»։

Աղբյուրը`   Անի Սամսոնյան