Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ». Վարդևան Հակոբյան

105
Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 16:48
«Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ». Վարդևան Հակոբյան

Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Հարգելի՛ գյումրեցիներ, Գյումրու համայնքապետարանում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հետևանքով մենք կանգնել ենք լրջագույն խնդիրների առջև, մասնավորապես՝
1. Շուրջ 2000 համայնքային աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը,
2. Քաղաքապետարանի կոմունալ բաժնի 19 մեքենաներ մինչև նոյեմբերի 20-ը պետք է անցնեն ավտոտեխսպասարկում, որպեսզի կարողանան շարունակել իրականացնել կոմունալ սպասարկումները։ Ինչպես նաև 2 կոմունալ մեքենաներն անսարք վիճակում են, ունեն շարժիչի ու փոխանցման տուփի խնդիր։
3. Ձմեռվա նախապատրաստական աշխատանքների համար չի իրականացվել նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում։
4. Եվ մի շարք հիմնախնդիրնրեր՝ կապված ֆինանսական, քաղաքաշինական, մշակութային, կրթական, սուբվենցիոն ծրագրերի հետ։
Առաջարկ՝ Կառավարությանը և պատկան մարմինների ներկայացուցիչներին
1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ ներառելով ավագանու անդամներին,
2. Ֆինանսների նախարարության կողմից նշանակել ներկայացուցիչ, ով կկարողանա կարգավորել ֆինանսական հիմնահարցերը, որը կարող է լինել համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետը կամ աշխատակազմի ղեկավարը։
3. Օրենսդրական կարգավորում մտցնել համայնքապետարանում ֆորսմաժորային իրավիճակների դեպքում։
Սիրելի՛ գյումրեցիներ, մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին»:

Աղբյուրը`   Վարդևան Հակոբյան