Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Ցանկացած կորուստ հետ բերել հնարավոր է՝ բացի երկու կորստից»․ ՀայաՔվե

93
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ., 10:12
«Ցանկացած կորուստ հետ բերել հնարավոր է՝ բացի երկու կորստից»․ ՀայաՔվե

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ցանկացած կորուստ վերականգնել, հետ բերել հնարավոր է՝ բացի երկու կորստից՝ զոհված մարդկանցից ու կորցրած ինքնությունից։
Փաշինյանն ու իր թիմն այսօր ասում են, թե չպետք է կարևորություն տանք նրան, որ մենք հայ ենք, որ ունենք հազարամյակների պատմություն, հարուստ մշակույթ, որ աշխարհին արժեքներ ու դեմքեր ենք տվել։ Նրանք ասում են, որ ամենակարևորը լավ ապրելն է՝ այն իմաստով, որ ունենանք լիքը սառնարան, հագուստ, տուն և մեքենա։
Ինչ խոսք, բարեկեցիկ կենցաղով ապրել բոլորն են ուզում, այդ թվում մենք՝ հայերս, ովքեր դարերով իրենց հայրենիքում վատ են ապրել։ Բայց պետք է հիշել, որ վատ են ապրել, քանի որ իրենց տեսակը՝ հայը չի իշխել, այլ օտարն է իշխել իրենց վրա»։

Աղբյուրը`   ՀայաՔվե