«Կարող է գերիների վերադարձի հարց լինել, բայց այն չի անդրադառնա Արցախի ղեկավարության վրա»․ Սիրանուշ Սահակյան
«COP29-ը բնապահպանական հարցերից զատ միշտ անդրադառնում է մարդու իրավունքների խնդիրներին, իրավունքի գերակայությանը, և մենք այստեղ ունենք ճգնաժամային իրավիճակ՝ ռեգրես է տեղի ունենում Ադրբեջանում»,- 24TV-ի եթերում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ ընդգծելով, որ Բաքուն թիրախավորում է ոչ միայն էթնիկ հայերին՝ ազգային պատկանելության հիմքով, նաև սեփական իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքական ընդդիմախոսներին։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ COP29-ի հյուրընկալման ֆոնին մեծացել է քաղաքական ճնշումը Ադրբեջանի վրա․ «Մենք ունենք դրական սպասումներ, որ որոշակի տեղաշարժեր կլինեն և, վարկանիշը փրկելու նկատառումներով, Ադրբեջանն ազատ կարձակի գերիներին։ Կարծում եմ՝ միջպետական նշանակություն ունեցող այս խնդրի լուծումն ավելի իրագործելի է Ադրբեջանի համար, քան սեփական ընդդիմախոսների ազատ արձակումը։ Բայց վստահ եմ, որ այս միջոցառումը չի կարող դրական անդրադառնալ Արցախի նախկին ղեկավարության վրա, քանի որ նրանք քաղաքական բանտարկյալների կարգավիճակ ունեն, նրանց գործոնը դեռևս շահարկելի-խաղարկելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ «սահմանափակ թվով գերիների վերադարձի հարց կարող է լինել, բայց այն որևէ կերպ չի անդրադառնալու Արցախի նախկին ղեկավարության վրա»։ |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24