Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«ԽՍՀՄ-ը «չարի կայսրություն» էին անվանում, իսկ ի՞նչ անուն ունի Նոր Հայաստանը»․ Կարեն Հեքիմյան

105
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 14:42
«ԽՍՀՄ-ը «չարի կայսրություն» էին անվանում, իսկ ի՞նչ անուն ունի Նոր Հայաստանը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ՀԽՍՀ-ում Ծիծեռնակաբերդ բլրի վրա կառուցվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրը:
ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ՀԽՍՀ-ի զինանշանում պատկերված էր Արարատ լեռը:
ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ՀԽՍՀ-ում արտադրվում էր հայկական կոնյակը:
ԽՍՀՄ-ի կազմում գտնվող ՀԽՍՀ-ն և ԼՂԻՄ-ը 1989թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորման որոշում կայացրեցին:
Նոր Հայաստանը հրաժարվեց Արցախից, կոնյակից: Տեսանելի ապագայում կհրաժարվի զինանշանի Արարատից, Հայոց ցեղասպանությունից:
ԽՍՀՄ-ը «չարի կայսրություն» էին անվանում, իսկ ի՞նչ անուն ունի Նոր Հայաստանը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան