Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Գերմանական դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ». Տարոն Սիմոնյան

155
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 00:24
«Գերմանական դատարանը նախադեպային որոշում է ընդունել Արցախի քաղաքացիների վերաբերյալ». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «ՇԱՏ ԿԱՐևՈՐ ՈՐՈՇՈՒՄ
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է *քաղաքացիություն չունեցող անձ* և չի կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:
Այս դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Այս դատավճռի համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք Հայ Գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանին և վարչության անդամ, փաստաբան Քրիստիան Մխիթարյանին՝ իրենց ներդրած ջանքերի համար:
Մանրամասները Հայ Գերմանական իրավաբանների (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V. կայքում»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան