««Էրզրումի հայի տղան» ասաց` ախպեր, ձեզի կսպասինք, յեդ արեք». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «2016-ի հունիս ամիսն էր կարծեմ։ Թուրքիայի՝ Արևմտյան Հայաստանի տարածքում շարունակում էի վավերագրական ֆիլմեր նկարել ազգային ինքնությունը պահպանած հայերի մասին։ Այդ օրը Կարին (Էրզրում) քաղաքում էի, որը լիքն է թուրք ֆաշիստական, մոլեռանդ խմբերով։ Քաղաքում որոշ նկարահումներից ու զրույցներից հետո մտա թուրքական բջջային օպերատորներից մեկի՝ Turkcell-ի գրասենյակ՝ ինտերնետի սիմքարտ գնելու։ Իմանալով, որ Հայաստանից եմ, աշխատողները կանչեցին մի երիտասարդ տղայի, որը յուրահատում ոգևորությամբ կազմակերպեց քարտի վաճառքը, բոլորին իրար խառնեց, վերջում էլ բավական մեծ քանակի ինտերնետ հասանելիություն դրեցին սիմքարտի մեջ, որ կարողանամ հանգիստ օգտագործել։ Բնականաբար, անձնագիրս վերցրին ու քսերոքս արեցին սիմքարտի վաճառքն անելու համար։ Քարտը վերցրի ու շտապելով դուրս եկա՝ շարժվելու դեպի պատմական հայկական Հովվի կամուրջ, որը Կարինից մոտ 60 կմ հեռավորության վրա է՝ Արաքս և Մուրց գետերի վրա՝ միախառնման վայրում։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
3319:36«Առանց տոմսի կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները տուգանվելու են»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4519:24«Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ»․ Քրիստինա Վարդանյան
4319:12«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան (լուսանկար)
8517:48«Պետությունը փրկելու համար նախևառաջ պետք է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից». Դավիթ Անանյան
6417:18«Հանրայինը շարունակում է շրջանցել Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը». Մայր Աթոռ
7617:00