Սրբազանը մեկնել է Մոսկվա․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին հաղորդեցին, որ Բագրատ Սրբազանը բուժզննման նպատակով 2 օրով մեկնելու է արտերկիր, մեր տեղեկություններով՝ Մոսկվա։ Լուրեր կան, որ այցի նպատակը ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները։ Ի դեպ, վերջին շրջանում ընդդիմադիր դաշտից հաճախացել են այցերը Մոսկվա, Կրեմլը սկսել է որոշակի հետաքրքրություն դրսևորել ՀՀ-ի նկատմամբ, հատկապես՝ Վրաստանի ընտրություններից հետո։ Հիմա ՌԴ-ն Ադրբեջանի և Վրաստանի հետ ունի համաչափ զարգացող հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ՝ խնդիրներ: Օրերս հայտնի դարձավ, որ մոտ 40 անձի մուտք է արգելվել ՌԴ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Սուքիասյանի, արևմտամետ քաղաքական գործիչների, սորոսական պատգամավորների: ՌԴ-ն որոշել է դեռ իշխանություններին չդիպչել, բայց նրանց սատելիտներին ու հենարաններին պատժել: Այդ քայլերը ՀՀ իշխանական շրջանակներում անհանգստություններ են առաջացրել»։
|
«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
3319:36«Առանց տոմսի կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները տուգանվելու են»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4519:24«Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ»․ Քրիստինա Վարդանյան
4319:12«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան (լուսանկար)
8517:48«Պետությունը փրկելու համար նախևառաջ պետք է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից». Դավիթ Անանյան
6417:18«Հանրայինը շարունակում է շրջանցել Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը». Մայր Աթոռ
7617:00