Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Հարավային Կովկասում խաղաղության համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը»․ Բայրամով

38
Այսօր, 14:54
«Հարավային Կովկասում խաղաղության համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը»․ Բայրամով

«Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ։
«Տարածաշրջանում կայուն և անսասան խաղաղություն ապահովելու համար հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում կարևոր է, որ նախկին հակամարտության հետևանքները վերացվեն սահմանադրական փոփոխությունների միջոցով»,-ասել է Բայրամովը։
Նրա խոսք Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերները կանխելու հայեցակարգ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ կարծիք էր հայտնել, ասելով, որ Հայաստանի հետ պատմական և ֆորմալ խաղաղությունն իսկապես ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայունության, բարգավաճման և զարգացման համար: