Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.

«Քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիրների հրավիրած քննարկմանը»․ Թագուհի Թովմասյան

43
Այսօր, 14:36
«Քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիրների հրավիրած քննարկմանը»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատագամավորներ Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի հրավիրած «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով ԱԺ քննարկմանն այսօր պետական կառույցներից ոչ ոք չմասնակցեց․ «Մենք հրավիրել էինք նաև կառավարության ներկայացուցիչներ՝ ի դեմս ԱԳՆ-ի, ԿԳՄՍՆ-ի և Արդարադատության նախարարության: ԱԳՆ-ի և ԱՆ-ի ներկայացուցիչներն ի սկզբանե մերժել են, իսկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով պետք է գային: Չորս ներկայացուցիչ նախապես հաստատել էր, բայց հանդիպումից մեկ ժամ առաջ հրաժարվեցին: Սա նշանակում է, որ քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիր պատագամավորների հրավիրած քննարկմանը»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Քննարկմանը ներկա էին Արցախի ԱԺ պատգամավորներ, մշակույթի ներկայացուցիչներ, Արցախի թեմի առաջնորդը՝ Վրթանես Սրբազանը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներից ներկայացուցիչներ

«Քաղաքական հրահանգ կա, որ չմասնակցեն ընդդիմադիրների հրավիրած քննարկմանը»․ Թագուհի Թովմասյան