Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

«Իրենց «տնտեսածի» դիմաց շարքային քաղաքացիներն են վճարում»․ Կարեն Վրթանեսյան

131
Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 17:18
«Իրենց «տնտեսածի» դիմաց շարքային քաղաքացիներն են վճարում»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա հեղեղներից մեկում մեր ընտանիքի ընկերն է ոտքը կոտրել։
Երբ քաղաքապետարանը, մյուս կառույցները, որոնց մենք հարկեր ենք վճարում, իրենց գործը չեն անում, գումար են «տնտեսում» կամ ուղղակի թքած ունեն, իրենց այդ «տնտեսածի» դիմաց շարքային քաղաքացիներն են վճարում։
Փողով, ժամանակով, քայքայված նյարդերով, առողջությամբ, երբեմն էլ կյանքերով։
Վճարում ենք չմաքրած ջրատարների համար, կտրված ծառերի համար, նորմերի խախտումներով լայնածավալ շինարարությունների համար և այլն, և այլն։
Մեկը ստիպված ամեն օր ճանապարհի վրա թեկուզ ավել 10 րոպե է ծախսում (տարվա կտրվածքով դա 2600 րոպե է, այսինքն 43 ժամ), մյուսի օդորակիչն է նախատեսվածից շուտ փչանում, ստիպված լրացուցիչ ծախս է անում, երրորդի նկուղն է անընդհատ ջուր լցվում, չորրորդի ավտոմեքենան է վնասվում և այլն, և այլն։
Մարդկանց թվում է, թե իրենք են առանձնահատուկ ձախողակ, բախտները չբերեց, «դե պատահում է, ի՞նչ կարաս անես»։
Բայց այս ամենը հետևանք է միջավայրի համակարգային վատթարացման, որի պատճառը օկուպացիոն վարչակարգի տարբեր մակարդակներում իրենց տեղը գտած և կյանքները վայելեով ապերիկների և քուրիկների գործողություններն են և / կամ անգործությունը։
Ամեն ինչն իր գինն ունի։
Նիկոլապետության գինը շատ բարձր է, թեպետ մեծ մասը դա չենք նկատում»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան