Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Դուք ռիսկերը հաշվարկե՞լ եք, թե՝ քնում, արթնանում, որոշում եք ընդունում»․ Իզաբելլա Աբգարյան

41
Այսօր, 11:48
«Դուք ռիսկերը հաշվարկե՞լ եք, թե՝ քնում, արթնանում, որոշում եք ընդունում»․ Իզաբելլա Աբգարյան

«Սեպտեմբերից մետրոյով երթևեկողների կյանքը մղձավանջի եք վերածել։ Մետրոն դարձել է ավելի անհարմար, քան վերգետնյա տրանսպորտը։ Այսպես ե՞ք քաղաքը բեռնաթափում»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Իզաբելլա Աբգարյանը՝ բարձրացնելով տրանսպորտի վճարման միասնական համակարգին վերաբերող մի շարք խնդիրներ։ «Ասում եք, որ նոյեմբերի 1-ից քաղաքացին հանրային տրանսպորտում այլևս չի կարողանա առձեռն վճարել։ Կամ 100 դրամ պետք է գցեն արկղը, կամ անցնեն սարքով։ Անընդհատ լսում եմ, որ անցնում ենք քաղաքակիրթ վճարման եղանակի։ Պարոնա՛յք, այն ինչ տեսնում եմ, բնավ քաղաքակիրթ ձև չէ։ Այն ինչ մենք գնում ենք տոմս չէ, թուղթ է, որի վրայից QR կոդը ջնջվում է, ճմրթվում է, փչանում է։ Քաղաքակիրթ են, օրինակ, ստվարաթղթից կամ պլաստիկե փոքրիկ տոմսերը, որոնք չեն ճմրթվում։
Եթե հունվարից է վճարման միասնական համակարգ ներմուծվելու, ինչո՞ւ եք հիմիկվանից մարդկանց դնում այս վիճակի մեջ։ Դուք ռիսկերը հաշվարկե՞լ եք, թե՝ քնում, արթնանում, որոշում եք ընդունում։ Տեղից էլ մարդկանց կյանքը ստրեսառատ է»,- ասաց Աբգարյանը՝ նշելով նաև որ ավտոբուսներում վճարման սարքի մեկ հատը քիչ է, անցնել ու վճարել չի ստացվում։

«Դուք ռիսկերը հաշվարկե՞լ եք, թե՝ քնում, արթնանում, որոշում եք ընդունում»․ Իզաբելլա Աբգարյան