Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Օրենքով գողերին նշեք ըստ անուն, ազգանունների և մականունների». Հայկ Սարգսյան

41
Այսօր, 14:48
«Օրենքով գողերին նշեք ըստ անուն, ազգանունների և մականունների». Հայկ Սարգսյան

«Ըստ օրենքի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը, կամ ստանալը, կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով՝ գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։ Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն՝ օրենքի ընդունման պահին սույն օրենքի իմաստով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող (օրենքով գող) կամ քրեական հեղինակություն քանի՞ անձ է եղել ՀՀ-ում, նրանցից քանի՞սն են եղել քրեական հեղինակություններ, քանի՞սը՝ օրենքով գողեր»,-
Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: «Օրենքով գողերին նշեք ըստ անուն, ազգանունների, հանրությանը հայտնի մականունների և ծննդյան տարեթվերի»,- հավելեց նա:
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այսպես արձագանքեց. «Չէի ուզի այս ամբիոնից դրանց մասին երկար թվել։ Իրենց համար շատ ճոխ կլինի՝ այս ամբիոնից իրենց մասին բարձրաձայնելը»։

«Օրենքով գողերին նշեք ըստ անուն, ազգանունների և մականունների». Հայկ Սարգսյան