Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանական կողմը նախկինի պես պոզայի մեջ է». Մենուա Սողոմոնյան

30
Այսօր, 01:18
«Ադրբեջանական կողմը նախկինի պես պոզայի մեջ է». Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահը հրաժարվել է Ժնևում հանդիպել ՀՀ ԱԺ փաստացի նախագահի հետ...
1994թ.-ից հետո, երբ մենք հաղթած կողմ էինք, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափի քննարկումներում, հայտարարություններում հայկական կողմը միշտ հանդես է եկել համագործակցության, երկխոսության առաջարկներով, իսկ ադրբեջանական կողմը միշտ պոզայի մեջ է եղել, մերժել է՝ զիջումների պահանջներ դնելով։
Այժմ, երբ ադրբեջանական կողմն է հաղթել, նրանք կրկին պոզայի մեջ են ու կրկին զիջումներ են պահանջում, անվերջ զիջումներ։
Շատ անարդար աշխարհ է։ Մեր իշխանությունները այսքան տաղանդավոր լինեն, այսքան հայրենասեր, այսքան պետականամետ, այսքան շրջահայաց, այսքան լեգիտիմ, այսքան փորձառու, այսքան գրագետ, այսքան... ու արդյունք չունենա՞նք։ Ինձ թվում է՝ թուղթուգիր կա մեր երկրի վրա»: