Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Այո՛, խնդիրները շատ են ու գնալով շատանալու են»․ Տիգրան Ավինյան

35
Այսօր, 12:42
«Այո՛, խնդիրները շատ են ու գնալով շատանալու են»․ Տիգրան Ավինյան

«Անդրադառնալով այն նարատիվներին, որ Երևան քաղաքում խնդիրները շատ են, ասեմ՝ այո՛, շատ են և գնալով շատանալու են, քանի որ բնակչությունն աճում է, արդեն 1 մլն 200 հազ. մարդ ենք դարձել»,- ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչած քննադատություններին։ «Մենք չենք ասում՝ անսխալ ենք, բայց, այնուամենայնիվ, պնդումը, որ այդքան թերանում ենք, իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Ավինյանը՝ թվարկելով կատարված աշխատանքները, որոնք, իր խոսքով, աննախադեպ ծավալների են հասնում։