Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Տռուսիկ, մայկա, կոնֆետ ու ծխախոտ ուղարկելու փոխարեն օգնեք ձեռք բերել քողարկիչ ցանցեր». Նաիրի Հոխիկյան

34
Այսօր, 00:48
«Տռուսիկ, մայկա, կոնֆետ ու ծխախոտ ուղարկելու փոխարեն օգնեք ձեռք բերել քողարկիչ ցանցեր». Նաիրի Հոխիկյան

Սա առաջնագծի կահավորված դիրքերից մեկն է։ Վայրը չեմ ասի։ Հագեցած է ինչպես ամուր կրակակետերով, այնպես էլ քողարկված է թշնամու բայրաքթարներից ու դիպուկահարներից, որպեսզի մեր զինվորների անվտանգությունը պաշտպանված լինի։
Այսպիսի ապահով դիրքեր պայմանական սահմանին ունենք, ինչի համար շնորհակալ եմ մեր այն հայրենակիցներին, որոնց օգնությամբ ձեռք ենք բերում քողարկիչ ցանցեր և այլ ապրանքներ առաջնագծի համար։
Սիրելի հայրենակիցներ, որպեսզի ձեր զինվոր զավակները թշնամու բայրաքթարների աչքին անտեսանելի լինեն ու այդկերպ պահպանեն կյանքը, պաշտպանեն հայրենիքը, անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան, նրանց տռուսիկ, մայկա, կոնֆետ ու ծխախոտ ուղարկելու փոխարեն օգնեք ձեռք բերենք ու ձեր զավակների ծառայության վայր հասցնենք քողարկիչ ցանցեր։
Մեկ քողարկիչի արժեքը 12-20 հազար դրամ է' կախված չափսերից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան