Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Այդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր մտնել ՀՀ». Լուսինե Բադալյան

41
Այսօր, 13:42
«Այդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր մտնել ՀՀ». Լուսինե Բադալյան

Այդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր մտնել ՀՀ, արդյո՞ք սա միջգերատեսչական աշխատանքի թերության արդյունքում չէ, արդյո՞ք այստեղ չկա հովանավորչություն. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այս հարցն ուղղեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ հանցագործությունների աճի արդյունքում կարելի՞ է եզրակացնել, որ հանցագործությունների կանխարգելման, բացահայտման մեթոդները բավարար չեն:
«Մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի՝ ծանր հանցագործություններով զբաղվի կրիմինալ ոստիկանությունը, իսկ ոչ մեծ և միջին ծանրությամբ հանցագործություններով՝ համայնքային ոստիկանությունը: Մենք ձևավորել ենք կրիմինալ ոստիկանություն և համայնքային ոստիկանություն, վստահեցնում եմ՝ մոտ ապագայում կունենանք նոր պատկեր»,- արձագանքեց նախարարը: