Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Պատրաստ ենք փողոցային պայքարի, ամեն ինչ կախված է երևանցիներից»․ Իզաբելլա Աբգարյան

37
Այսօր, 16:42
«Պատրաստ ենք փողոցային պայքարի, ամեն ինչ կախված է երևանցիներից»․ Իզաբելլա Աբգարյան

«Հունվարի 1-ին քաղաքացիներից շատերն անակնկալի են գալու, երբ իմանան, թե տրանսպորտի համար որքան պետք է վճարեն։ Իրազեկվածության խնդիր կա։ Տրանսպորտը թանկանում է»,- անդրադառնալով հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրմանը՝ «ԱրմԼուր»-ի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Նիստի ժամանակ նա արդեն անդրադարձել էր հարցին։ «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փողոցային պայքարի, սակայն քաղհասարակությունը ևս պետք է իր խոսքն ասի։ Միայն մեր դուրս գալով չէ, երևանցիներից է ամեն ինչ կախված։ Եթե նրանք չեն ուզում համակերպվել, իրենց հետ ենք»,- նշեց Աբգարյանը։

«Պատրաստ ենք փողոցային պայքարի, ամեն ինչ կախված է երևանցիներից»․ Իզաբելլա Աբգարյան