Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանի աղմուկը խիստ որոշակի նպատակներ է հետապնդում». Սուրեն Սուրենյանց

34
Այսօր, 17:18
«Ադրբեջանի աղմուկը խիստ որոշակի նպատակներ է հետապնդում». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ադրբեջանի վերջին օրերի աղմուկը՝ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության շուրջ, կարծում եմ՝ խիստ որոշակի նպատակներ է հետապնդում:
Եթե անգամ Բաքուն չկարողանա հասնել այդ առաքելության մանդատի չեղարկմանը, ապա միանգամայն հնարավոր եմ համարում, որ նա կարողանա դրանում ապահովել Թուրքիայի «ներկայությունը»:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման փաստաթղթերը հնարավոր համարում են դրա կազմում ԵՄ անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցիչների ներգրավումը: Կանադայի «ներկայությունը» դրա նախադեպը ստեղծել է»: