Կիլիան Մբապեն հետաքննվում է սեռական ոտնձգության «հիմնավոր կասկածով»
![]() Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հետաքննվում է սեռական ոտնձգության «հիմնավոր կասկածով»։ Դատախազությունն արդեն սկսել է հետաքննությունը, հայտնում է Expressen-ը։ Անցյալ շաբաթ Կիլիան Մբապեն անակնկալ այց է կատարել Շվեդիայի մայրաքաղաք, Ստոկհոլմի կենտրոնում նրան նկատել են երեկույթի ժամանակ, որը ձգվել է հինգշաթի երեկոյից մինչև ուրբաթ առավոտ: Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվողը ընթրել է Ստոկհոլմի բարձրակարգ Էստերմալմ թաղամասի Chez Jolie ռեստորանում, նախքան մոտակա գիշերային ակումբ գնալը, որը կոչվում է V: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ենթադրյալ սեռական ոտնձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնում է աղբյուրը։ Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել երկու օր անց։ Ոստիկանության խոսնակ Դանիել Վիկդալի խոսքով՝ այժմ դատախազը քննում է գործը։ Շվեդական Aftonbladet թերթը, որն առաջին անգամ հայտնել է բռնաբարության մեղադրանքների մասին, ասում է, որ սեռական ոտնձգությունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ գտնվում էր Մբապեն: |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
