Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Ինչպիսին պետք է լինի Արդարադատության նախարարը». Դանիել Իոաննիսյան

52
Այսօր, 10:00
«Ինչպիսին պետք է լինի Արդարադատության նախարարը». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, «Ապագա Արդարադատության նախարարը պետք է՝
- Պատկերացումներ ունենա հակակոռուպցիոն քաղաքականությունից ու կրի հակակոռուպցիոն արժեքներ
- Պատկերացում ունենա նրանից, թե ինչպես ստեղծել անկախ դատական համակարգ
- Ունենա կոնցեպտուալ պատկերացումներ՝ իրավապահ մարմինների վերափոխման մասով
- Գաղափար ունենա անձնական տվյալների պաշտպանության մասին
- Ունենա քրեական ենթամշակույթին հակազդելու (այդ թվում՝ բանտերում) տեսլական
- Մարդու իրավունքները հարգի/կրի որպես արժեք
- Ունենա որոշ պատկերացումներ՝ սահմանադրության ժողովրդավարականացման մասով»: