Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Հերթական զոհն ունեցանք ԶՈՒ-ում, բայց ՌՈ պետը ներկա չէ քննարկմանը». Գեղամ Մանուկյան

38
Այսօր, 12:18
«Հերթական զոհն ունեցանք ԶՈՒ-ում, բայց ՌՈ պետը ներկա չէ քննարկմանը». Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով:
«Հերթական զոհը եղավ անհայտ հանգամանքներում Զինված ուժերում: Հուսամ՝ տիկին դատախազն իր զեկույցում կանդրադառնա նաև ԶՈՒ-ում տիրող իրավիճակին»,- այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատելով. «Ռազմական ոստիկանության պետն այստեղ չէ, ինքն ավելի շատ շարքի առաջ զեկույց ընդունում ա, քան թե մտածում ա Զինված ուժերում տեղի ունեցող զարգացումների մասին»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ զինվորական ոստիկանության պետը երեկ դեպքի վայրում է գտնվել և հավելեց՝ կկազմակերպենք աշխատանքային քննարկում ԶՈՒ-ում կատարվող իրավիճակի մասին, որը կվերաբերի նաև այդ ցավալի դեպքերին: