Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Նորմա՞լ եք համարում, որ ՆԳՆ բաժնի պետն իր հարուստ ունեցվածքի ծագումնաբանությունը վերագրեց նրան, որ ընկերներն են նվիրել». Դանիել Իոաննիսյան

35
Այսօր, 15:24
«Նորմա՞լ եք համարում, որ ՆԳՆ բաժնի պետն իր հարուստ ունեցվածքի ծագումնաբանությունը վերագրեց նրան, որ ընկերներն են նվիրել». Դանիել Իոաննիսյան

Նորմա՞լ եք համարում, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կոռուպցիայի կանխարգելման բաժնի պետը ատեստացիայի սահմաններում չկարողացավ ասել, թե ինչ է ապօրինի հարստացումը, ով չգիտեր, թե իրավական որ ակտում են սահմանված թվարկված կոռուպցիոն հանցագործությունները և ով իր բավականին հարուստ ունեցվածքի ծագումը վերագրեց նրան, որ ընկերներն են նվիրել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն այս հարցն ուղղեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:
Նախարարն արձագանքեց. «Գիտեմ, որ ձեր բարձրացրած հարցերի հետ կապված կա քրեական վարույթ նախաձեռնված Կումայրի բաժնի պետի նկատմամբ՝ հայտարարագրի մեջ տվյալների անհամապատասխանության վերաբերյալ»:

«Նորմա՞լ եք համարում, որ ՆԳՆ բաժնի պետն իր հարուստ ունեցվածքի ծագումնաբանությունը վերագրեց նրան, որ ընկերներն են նվիրել». Դանիել Իոաննիսյան