Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս». Վահե Ղազարյան

35
Այսօր, 12:36
«Վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս». Վահե Ղազարյան

Հայաստանում վերջին 5 տարիներին առանձնապես ծանր հանցագործությունների աճը միջինում կազմել է 58.3 տոկոս. 2019թ-ին՝ 284, 2020թ-ին՝ 296, 2021թ-ին՝ 350, 2022թ-ին՝ 880, 2023թ-ին՝ 1,678: Այս մասին Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ զեկույցը, նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Նրա խոսքով՝ հիմնական հանցատեսակներից, հաշվետու ժամանակահավածում, աճել են սպանությունները (միջինում աճը՝ 12,1%), սպանության փորձերը (միջինում աճը՝ 18,4%), զենք-ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 15,6%), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը (միջինում աճը՝ 13,9%), խուլիգանությունը (միջինում աճը՝ 23,2%), թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը (միջինում աճը՝ 46,6%) և խարդախությունները (միջինում աճը՝ 10,4%)։
«Հանցավորության վրա որոշակի ազդեցություն են ունենում նաև հայտարարված համաներումները: Յուրաքանչյուր համաներումից հետո արձանագրվում է հանցավորության աճ: Օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներումից հետո 2019-2021թթ. ընթացքում համաներված 4.976 անձանցից հետագայում հանցանք են կատարել 1,152-ը, նրանցից 249-ը՝ երկու և ավելի անգամ, այդ թվում՝ 1-ական՝ սպանության և սպանության փորձի, 3-ը՝ սպանության սպառնալիքի, 4-ական՝ ավազակության և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 197-ը՝ գողության, այդ թվում՝ 33-ը՝ բնակարանային և այլն»,- ասաց Ղազարյանը: