Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Մոսո՛ ջան, ախպոր տղա, ես պատվավոր չեմ, հավերժական քաղաքացի եմ». Կամո Արեյան

45
Այսօր, 11:36
«Մոսո՛ ջան, ախպոր տղա, ես պատվավոր չեմ, հավերժական քաղաքացի եմ». Կամո Արեյան

Ավագանու նիստին քննարկվում է մշակութային մի խումբ գործիչների՝ պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու մասին հարցը։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, կրկնելով այն միտքը, որ պատվավոր քաղաքացիները պետք է լինեն նաև մտահոգ քաղաքացիներ, իրենց հեղինակավոր խոսքը հնչեցնեն, դիմեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին․ «Պարո՛ն Արեյան, որպես պատվավոր քաղաքացի, ձեր կողմից էլ եմ ակնկալում նույնը»։ «Մոսո՛ ջան, ես պատվավոր չեմ, ես հավերժական քաղաքացի եմ, ես պատվավորի կոչում չունեմ, ախպո՛ր տղա»,- պատասխանեց Արեյանը։

«Մոսո՛ ջան, ախպոր տղա, ես պատվավոր չեմ, հավերժական քաղաքացի եմ». Կամո Արեյան