Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«ԱԱԾ-ում գործ է կարվում Էդգար Ղազարյանի վրա»․ Վազգեն Սաղաթելյան

54
Այսօր, 09:48
«ԱԱԾ-ում գործ է կարվում Էդգար Ղազարյանի վրա»․ Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մամուլում տեղեկություններ են տարածվում, առ այն, որ ԱԱԾ-ում հենց այս պահին գործ ա կարվում Էդգար Ղազարյանի վրա: Էդգարը, վստահաբար այսօրվա ընդդիմադիր դաշտի կոնտենտ գեներացնող առաջատար գործիչներից մեկն է ու բնական է, որ դա խանգարում ա նիկոլիզմին:
Էդգար Ղազարյանն այն եզակի հանրային գործիչներից է, որ ուժ ու եռանդ չի խնայում թե խոսելու բոլոր զարգացումների մասին ու թե գործելու ցանկացած քաղաքական ակտիվության ժամանակ: Իմ ընկալումն այն է, որ ցանկացած իրեն ընդդիմադիր համարող մարդ պարտավոր է լինելու կանգնել Էդգարի կողքին, եթե սրանք որոշեն ռեպրեսիա կիրառել իր դեմ, քանի որ նախ Էդգարն ինքը վստահաբար կաներ նույնը ցանկացածի համար ու հետո, անձը մի կողմ, սա պայքար է ստի ու մանիպուլյացիայի դեմ, պայքար արդարության համար ու հաջողել հնարավոր կլինի բացառապես կոնսոլիդացիայի պարագայում:
Հարկ եղած ժամանակ 24/7 ռեժիմով պատրաստ ենք սատարել ցանկացած ընդդիմադիր գործչի, ում հանդեպ օրվա իշխանությունները որոշեն կիրառել ռադիկալ մեթոդներ»։