Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.

«Ուղիղ հարց եմ տալիս` որտե՞ղ է այդ թմրանյութը». Ագնեսա Խամոյանը` Արմեն Աբազյանին

77
Այսօր, 18:49
«Ուղիղ հարց եմ տալիս` որտե՞ղ է այդ թմրանյութը». Ագնեսա Խամոյանը` Արմեն Աբազյանին

ԱԺ-ում լսումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. «ԱԱԾ-ն հենց ինքն իր հաղորդագրության մեջ հայտարարեց, որ հայտնաբերվել է մեկ տոննա կոկային, դուք ասում եք՝ մո՛տ մեկ տոննա: Այնուհետև պարզվում է, որ շուրջ 230 կիլոգրամը պակասել է: Մեկուկես տարի է անցել, որևէ անձ կալանավորված չէ: Այդ թմրանյութը ո՞նց է հասել Երևան՝ անցնելով մաքսայինով, ու մաքսայինի որևէ աշխատակից որևէ կարգավիճակ չունի: Այդքան հե՞շտ է մեր երկիր նման քանակությամբ թմրանյութ ներմուծելը: Եվ, ի վերջո, շատ ուղիղ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է այդ թմրանյութը հիմա գտնվում»:

Արմեն Աբազյանն էլ պատասխանեց. «Վերջին անգամ եմ պատասխանում այդ հարցին: Դուք հենց ինձ տեսնում եք, նույն հարցը տալիս եք: Դուք գիտեք, որ կան մաքսային ուղիներ՝ կարմիր, կանաչ և դեղին: Նշված ընկերությունը, քանի որ երկար տարիներ ներկրել է նշված մթերքն առանց որևէ կասկածի տեղիք տալու, ինքն անցել է կանաչ ուղով և զննման չի ենթարկվել: Թմրանյութերը եղել են 42 արկղ, յուրաքանչյուրի կշիռը՝ 20-25 կգ: Դրա համար նախնական հաղորդագրության մեջ նշվել է՝ մոտ 1 տոննա: Այնուհետև մեկ շաբաթ անց կշռելուց հետո հստակեցվել է՝ 788 կգ-ի մասին է խոսքը: Մնացած հարցերը նախաքննական գաղտնիք են: Անհոգ եղեք, ոչ ոք ոչ մի տեղից ոչ մի գրամ չի վերցրել, չի իրացրել: Մի հատ էլ գրավոր կգրեմ, կտամ ձեզ, որ պահեք ձեզ մոտ»:

«Ուղիղ հարց եմ տալիս` որտե՞ղ է այդ թմրանյութը». Ագնեսա Խամոյանը` Արմեն Աբազյանին