Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Մի ուժեղ մարդ չգտնվեց՝ Հայաստանի վիճակը սրտով զգա, ոչ թե փողի շխշխկոցով». Նարինե Կիրակոսյան

74
Այսօր, 10:24
«Մի ուժեղ մարդ չգտնվեց՝ Հայաստանի վիճակը սրտով զգա, ոչ թե փողի շխշխկոցով». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ լավն են, բայց ում պետք չի քիթը խոթել է քաղաքականության մեջ ու նախկին նախագահներին խորհուրդ է տալիս։
Ոչ մեկ չի ասում, թե այ կղերական քո ի՞նչ բանն է մտել ես քաղաքականություն։ Երկրում աղանդավորականությունն է մոլեգնում, եկեղեցու օծյալ հոգևորականը իր գործի չարածի մասին չի խոսում, նախկին է հերքում։
Ամեն նման խառնակչություն թուրքի տակ մեզ պառկացրած Նիկոլի ջրաղացին է աշխատում։
Էս ժողովուրդը մեղք է. մի սթափ դատողությամբ մարդ չկա, որ նախկիններին հերքելով չզբաղվի, այլ կառուցողական ծրագիր առաջարկի ազգը խորը անդունդից հանելու համար։
Ոչ հոգևորականների դասում, ոչ փողատերերի, ոչ մշակույթի, գիտության մեջ մի ուժեղ, սկզբունքային մարդ չգտնվեց, որ Հայաստանի ողբալի իրավիճակը սրտով զգա, ոչ թե փողի շխշխկոցով, կամ ինչ-ինչ սեփական շահի սպասելիքներով։
Երկրում ջահել չթողեցին, որ ծնելիություն լինի։ Ծնում են 50 տարեկանին մոտ զոհվածների մայրերը։ Երիտասարդ երջանիկ ընտանիքների թիվն այնքան է սեղմվել, որ հոգևորականը դրա մասին պետք է մտահոգվի, ոչ թե իր վատատեսությամբ մարդկանց գցի էլ ավելի մեծ մեղքի, անճարության մեջ։
Մայր եմ ու հայ, ու ես չեմ կարող հանգիստ գլուխս բարձին դնեմ, երբ Հայաստանում չի գտնվում մեկը, ով կասի. ժողովուրդ սա Ա կետն է, սա էլ Բ-ն։ Ու մենք բոլորս առանց նախկինացավ գնում ենք առաջնակետից, դեպի երկրում թրքածին գժի կառավարությունը ավարտացնելուն»։