Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանի «շնորհակալությունը» հայրենի տավուշցիներին»․ Ոսկան Սարգսյան

69
Այսօր, 09:48
«Փաշինյանի «շնորհակալությունը» հայրենի տավուշցիներին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի «շնորհակալությունը» հայրենի տավուշցիներին
2021թ. հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցած Տավուշի մարզի բնակիչների 67 տոկոսը քվեարկեց ՔՊ կուսակցության օգտին, հավատալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանին պայծառ ապագա է սպասվում։ Նիկոլ Փաշինյանի «շնորհակալությունը» իր հայրենի մարզի ընտրողներին, մարզի բնակիչներին ձմռան շեմին զրկել են անտառում վառելափայտի թափուկ պատրաստելուց։ Այդ թույլտվությունն այժմ տրվում է միայն մարզի ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին։ Մինչդեռ նախկինում, տարիներ շարունակ, մարզի սահմանամերձ, անտառամերձ բնակավայրերի ամեն ընտանիքի աշնանը 8 խորանարդ մետր փայտի թափուկ պատրաստելու, տնօրինելու թույլտվություն էր տրվում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան