Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից ու մյուսներից․ «Հրապարակ»

77
Այսօր, 09:18
ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից ու մյուսներից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում են փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը և սահմանել, որ մի շարք սահմանադրական և ոչ սահմանադրական մարմինների ղեկավարներ ևս հաշվետու լինեն խորհրդարանին։ Գործող կարգավորմամբ, գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ԿԲ, Հաշվեքննիչ պալատի, ՀՌՀ ղեկավարները պարտավոր են տարեկան հաղորդումներ ներկայացնել ԱԺ-ին, որը քննարկվում է լիագումար նիստի ընթացքում և ընդունվում ի գիտություն։

«Վերոնշյալ կարգավորումներից դուրս են մնում մի շարք սահմանադրական մարմիններ, ինչպիսիք են Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Բացի այդ, կան պետական մարմիններ, որոնք նախատեսված չեն Սահմանադրությամբ, սակայն գործ են ունենում հասարակության լայն շերտերի հետ, ուստի անհրաժեշտ է ԱԺ-ին տարեկան հաղորդում ներկայացնելու պահանջ սահմանել ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված մարմինների համար»: Հեղինակների կարծիքով՝ այս փոփոխությամբ կբարձրանա ԱԺ-ի դերը։ Սույն փոփոխությունը նաև նախապատմություն ունի. մեր տեղեկություններով՝ ԱԺ մեծամասնությունը մի քանի անգամ փորձել է ԱԺ հրավիրել քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, ԱԱԾ-ի ղեկավարներին, որոնք ուղղակի հրաժարվել են ներկայանալ: Այս փոփոխությամբ, պարտավոր կլինեն գոնե տարեկան մեկ անգամ պատասխանել ՔՊ-ական պատգամավորների հարցերին»: