Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանն իրականում Արցախը հանձնել է Ադրբեջանին Պրահայում, Հայաստանը` Թուրքիային` Նյու Յորքում». Էդգար Ղազարյան

55
Երեկ, 23:18
«Փաշինյանն իրականում Արցախը հանձնել է Ադրբեջանին Պրահայում, Հայաստանը` Թուրքիային` Նյու Յորքում». Էդգար Ղազարյան

«Անտիֆեյք»-ի եթերում «Իմնեմնիմի» փոդքասթի 119-րդ թողարկման եթերում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նշեց՝ Ադրբեջանի սահմանադրության մեջ հավակնություններ կան Հայաստանի Հանրապետության մեծ մասի նկատմամբ, սակայն դե մեր իշխանություններին ոչ մի կերպ չի հուզում: «Նիկոլի համար ի՞նչ տարբերություն, Արցախը հանձնեց, չի՞ կարում պիվա խմի կամ հեծանիվ քշի: Է, հիմա էլ որ Սյունիքը հանձնի, էլի իրեն ինչ, մեկ է Նյու Յորքը նույն Նյու Յորքն է: «ՀԺ»-ի խմբագիր եղած ժամանակ, երբ որ մեկը Նիկոլ Փաշինյանի 10 հազար դրամ տար, կերջանկանար, հիմա Արցախում 100 միլիարդ դոլարից ավելի կորուստ է տվել, է, իրե՞ն ինչ»,- նշեց Էդգար Ղազարյանը:

«Փաշինյանն իրականում Արցախը հանձնել է Ադրբեջանին Պրահայում, Հայաստանը՝ Թուրքիային՝ Նյու Յորքում: Միակ ելքը՝ երկուշաբթի օրը ԱԺ-ն ցրվի, որ ՍԴ-ի կանոնակարգ օրենքը երեքշաբթի չվավերացվի»,- զգուշացրեց Էդգար Ղազարյանը:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

«Փաշինյանն իրականում Արցախը հանձնել է Ադրբեջանին Պրահայում, Հայաստանը` Թուրքիային` Նյու Յորքում». Էդգար Ղազարյան