«Որոշումն Ալիևն ու Փաշինյանը պետք է կայացնեն». Լավրով
Ռուսաստանի Դաշնությունում BRICS կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորության մասին որոշումը նրանք պետք է կայացնեն։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի շաբաթվա արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Ինչպես ասում են, It's up to them (որոշումն իրենցն է)»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանում առաջիկայում սպասվող իրադարձությունների շրջանակներում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին: «Եթե նրանք ցանկանում են հանդիպել, մենք միշտ պատրաստ ենք մեր մասնակցությամբ իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք»,- ասել է ռուս նախարարը։ |
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո
166Երեկ, 22:00Ադրբեջանի Միլի մեջլիսը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար
152Երեկ, 18:54Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
349Երեկ, 18:30Բևեռի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
197Երեկ, 15:48«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
197Երեկ, 15:36«Գեղամ Նազարյանն «ընդդիմադիր» պատգամավոր է»․ Էդգար Ղազարյան
207Երեկ, 15:24