Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին՝ զսպելու Ադրբեջանին

54
Այսօր, 20:06
Վեհափառը կոչ է արել միջազգային հանրությանն ու քույր եկեղեցիներին՝ զսպելու Ադրբեջանին

«Դիմում ենք միջազգային հանրությանը, մեր քույր եկեղեցիներին, եկեղեցական և դիվանագիտական ներկայացուցիչներին, որպեսզի ազդու միջոցներ ձեռնարկեն՝ զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները,- այս մասին Սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ իր պատգամում ասել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:- Ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները, պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից և ոչնչացումից փրկելու Արցախի հայկական մշակութային և հոգեւոր ժառանգությունը: Սիրելի ժողովուրդ, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր կորուստներից և ցնցումներից, ներքաղական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության»: