Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց Փաշինյանին նման խորհուրդներ միշտ եմ տվել». Էդմոն Մարուքյան

58
Այսօր, 17:36
«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց Փաշինյանին նման խորհուրդներ միշտ եմ տվել». Էդմոն Մարուքյան

«Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական։ Բոլորս պարտավոր ենք գոնե այսօր միասնական լինել։ Մենք այսօր պետք է բան փնտրենք, որ մեզ ոչ թե պառակտի, այլ միավորի, ինչը, սակայն, կարծես թե, տեղի չի ունենում: Մյուռոնօրհնեքը, սովորաբար, 7 տարին մեկ է լինում, սակայն դեպքերի բերումով 10 տարի է անցել: Գոնե սա մեզ միավորի»,- Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը:

Լրագրողները նրան հարցրեցին՝ երբ Հատուկ հանձնարարություներով դեսպան էր, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել եկեղեցու հանդեպ ունենա սահմաններ, հարգեն այդ սահմանները: Ասենք՝ չհայտարարեն, որ ծնկի են բերելու հոգևորականներին:

«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց նման խորհուրդներ միշտ եմ տվել: Հիշո՞ւմ եք, որ կաթողիկոսին անունով էին դիմում, և այլն, և այլն, չեմ ուզում այս օրով հիշել նման դեպքերը: Ես իշխանության հետ չեմ միավորվել, պարզապես այսօր մյուռոնօրհնեք է»:

«Ես եկեղեցու հարցերով չեմ զբաղվել, բայց Փաշինյանին նման խորհուրդներ միշտ եմ տվել». Էդմոն Մարուքյան