«Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք». Բագրատ Սրբազան
«Մենք գտնվում ենք Կիրանցի շրջակայքի մեր վանքերից մեկում: Մեր հաղթանակի և լույսի փուլը մտնելուց առաջ որոշեցինք այս միանձնության, առանձնացման, աղոթքի օրերն անցկացնել, վերստին զինավորվել հոգով, հավատքով և այդպիսով շարունակել մեր ընթացքը: Այն արժեքների, մեր կյանքի փոփոխության մասին է»,- քիչ առաջ իր տեսաուղերձում նշեց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը: «Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք: Ես սա անընդհատ եմ շեշտելու: Երբեք մի հարցրեք ձեզ՝ հնարավո՞ր է թե ոչ, այլ՝ անհրաժե՞շտ է, թե ոչ: Մենք կոչված ենք՝ կասեցնելու հայրենազրկման այս զազրելի ընթացքը: Բարդ և դժվար, բայց ուրախությամբ լեցուն օրեր են մեր առջև: Բարդ, որովհետև մեր առջև կանգնած են մեր երկիրը արյունաքամ անող մի խումբ իշխանավորներ, բայց ուրախ, որ մեզ է տրված պատիվն այդ փոփոխությունը բերելու: Կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, Սուրբ Էջմիածնին, նայելու մեր սրտերից ներս և այդպես շարունակելու մեր ընթացքը: Հավատում եմ, որ այս նյարդերի պայքարում առանց երկմտության կոչված ենք՝ հասցնելու այս ընթացքը հաղթական ավարտին, այն կլինի մեր պետության, ժողովրդի, պատմության հաղթանակը»,- վստահեցրեց Սրբազանը: |
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում
623:48«Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք». Բագրատ Սրբազան
2923:30«Եթե ԱԺ-ն չլուծարվի, քաղաքական միջավայր կստեղծվի ՀՀ-ի կործանման համար». Էդգար Ղազարյան
3423:12Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը՝ Կիրանցի շրջակայքի վանքից (տեսանյութ)
3622:48«Այսօր «Զովք» սուպերմարկետում «վերևից» արգելել են անջատել ուրախ երաժշտությունը». Զարուհի Մուրադյան
4622:30«Երկիրը անդունդի հատակից հանելու միակ տարբերակը ռադիկալիզմն է». Նաիրի Հոխիկյան
4922:00