Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

90
Երեկ, 20:18
Վրաստանում իջեցվել են պետական դրոշները

Աբխազիայի պատերազմում զոհվածների հիշատակի և Սոխումիի անկման օրվա կապակցությամբ Վրաստանում իջեցվել են կառավարության, խորհրդարանի, նախագահի աշխատակազմի և այլ պետական ​​հաստատությունների շենքերի դրոշները:

Սոխումին ընկավ 31 տարի առաջ՝ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին։

Աբխազիայում պատերազմն սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին և տևել 13 ամիս 13 օր։ Տարբեր տվյալներով՝ զինված հակամարտության ընթացքում 10-30 հազար մարդ է զոհվել, ավելի քան 300 հազարը տեղահանվել է։