Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներում
![]() Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 28-ից Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես, Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» ուղղություններով: Մաշտոցի պողոտա -Մոսկովյան փողոց խաչմերուկում, Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց՝ նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
