Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Սեպտեմբերի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ են հայտնաբերել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը ծառայողական պարտականություները չկատարելու հետևանքով կազմակերպությանը վնաս է պատճառել գույքի վատնման եղանակով և հափշտակել խոշոր չափերի գույք: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 256 հոդ. 3-րդ մասի 3 կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ |
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում
623:48«Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք». Բագրատ Սրբազան
2923:30«Եթե ԱԺ-ն չլուծարվի, քաղաքական միջավայր կստեղծվի ՀՀ-ի կործանման համար». Էդգար Ղազարյան
3423:12Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը՝ Կիրանցի շրջակայքի վանքից (տեսանյութ)
3622:48«Այսօր «Զովք» սուպերմարկետում «վերևից» արգելել են անջատել ուրախ երաժշտությունը». Զարուհի Մուրադյան
4622:30«Երկիրը անդունդի հատակից հանելու միակ տարբերակը ռադիկալիզմն է». Նաիրի Հոխիկյան
4922:00