Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Հեռու չէ օրը, ի գործ». Առուշ Առուշանյան

77
Այսօր, 01:00
«Հեռու չէ օրը, ի գործ». Առուշ Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում պատարագ կմատուցենք մեր՝ հերոսաբար զոհված տղաների Սուրբ հիշատակի համար:
Հեռու չէ այն օրը, երբ մարած օջախները նորից կծխան, կլուսավորվեն և կվերագտնեն իրենց իսկական տերերին:
Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին մեր անառիկ Շուշիում հանդիսավոր շքերթ կանցկացնենք մեր վերջնական և վճռական Հաղթանակի և Ազատագրման համար…
Հեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք Հաստատուն Հաղթանակով…
Եվ Կհաղթենք մեր Ամենազոր Բարձյալի և մեր Հավաքական Ուժի շնորհիվ։
Ի՛ Գործ»:

Աղբյուրը`   Առուշ Առուշանյան